ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.06.2020 | 00:04
Յու­րա­քան­չ­յուր մար­մին միա­նում է իր տե­սա­կին, և յու­րա­քանչ­յուր մարդ հա­րում իր նմա­նին։ Ի՞նչ հա­րա­բե­րու­­թյուն կա­րող է լի­նել գայ­լի և գա­ռան միջև։ Ի՞նչ խա­ղա­ղու­թ­յուն կա­րող է լի­նել բո­րե­նու և շան միջև, և ի՞նչ խա­ղա­ղու­թ­յուն՝ հա­րուս­տի և աղ­քա­տի միջև։ Ա­ռ­յուծ­նե­րի որ­սը ա­նա­պա­տի վայ­րի է­շերն են, այդ­պես էլ հա­րուստ­նե­րի կե­րա­կու­րը աղ­քատ­ներն են։ Հպար­տի հա­մար ար­գա­հա­տե­լի է խո­նար­հու­թ­յու­նը, այդ­պես էլ հա­րուս­տի հա­մար ար­գա­հա­տե­լի է աղ­քա­տը։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յուն 13. 20-24
Դիտվել է՝ 5525

Մեկնաբանություններ